Հայաստանում չի կայացել քաղաքական համակարգը, և լավ կառավարումն ու ժողովրդավարությունը դրա հետ կապված լուրջ խնդիրներ ունեն: Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստում այս մասին նշեց ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի չորրոդ խմբի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը: Նա հայտարարեց, որ Հայաստանում հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ, թեև հաղթողը կեղծված ընտրություններում է հաղթում:
«Այն բարեփոխումները, որ վաճառվում են Հայաստանի իշխանությունների վրա, լիրաժեք չեն ու ավելի շատ իմիտացիոն բնույթ են կրում, և դա տեսնում ենք այն վճռորոշ պահերին, երբ Հայաստանը պետք է կատարի լուրջ քայլեր, օրինակ՝ Եվրոասոցացման համաձայնագրի ստորագրման ժամանակ», – նշեց նա:
Խուրշուդյանի համոզմամբ՝ գոնե Ռիգայում կայանալիք համաժողովի ժամանակ Հայաստանը պետք է ստորագրի ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը: «Մտահոգություն են առաջացնում նաև կրթական համակարգի կուսակցականացումը, որն անընդունելի չափերի է հասել, ոը չի համապատասխանում Բոլոնյան համակարգի սկզբունքներին, մշակույթի մեջ հսկայական ազդեցություն է թողնում ռուսական համակարգի, մարդատյաց ու այլատյաց ազդեցությունը»:
Խուրշուդյանը նաև ընդգծեց, որ եթե Արցախի անկախությունը ճանաչվեր, կունենայինք տարածաշրջանում երկրորդ պետությունը, որ կստորագրեր ասոցացման համաձայնագիրը: