Ռուս պատգամավորները կժամանեն ՀՀ՝ քննարկելու Հայոց ցեղասպանության 100-ամյակին առնչվող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով ռուսական կոմիտեի պատվիրակությունը մտադրված է այցելել Գյումրի ու ծաղիկներ դնել Ավետիսյանների ընտանիքի գերեզմանին: Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստին», լրագրողներին հայտնել է հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:

Սլուցկիի խոսքերով՝ Պետդումայի կոմիտեի ներկայացուցիչները ծրագրավորում են մարտի 28-ին Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական ժողովի հետ համատեղ նիստ անցկացնել: Օրակարգում է եվրասիական ինտեգրման, միգրացիայի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ կապված հարցերի քննարկումը:

Կիրակի օրը՝ մարտի 29-ին, հանձնաժողովի պատվիրակությունը, ինչպես ենթադրվում է, կայցելի Գյումրի:

Սլուցկին հայտնել է, որ ռուսական կողմից պատվիրակությունը ղեկավարելու է Միասնական Ռուսաստան կուսակցության անդամ, հանձնաժողովի առաջին տեղակալ Օլեգ Լեբեդևը:




Լրահոս