
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ անգլիական ակումբից հեռանալուց հետո կավարտի մարզչական կարիերան:
«Իմ կինը ցանկանում է, որ ես արդեն հիմա ավարտեմ կարիերաս: Նա դա ցանկանում էր նաև հինգ տարի առաջ: Ստացվում է, որ ես ամուսնացած եմ իմ մասնագիտության հետ: Ես իմ օգնականներին ավելի հաճախ եմ տեսնում, քան` իմ կնոջը:
Ես ունեմ իմ դրախտը Պորտուգալիայում, ես ցանկանում եմ մեկնել այնտեղ, խաղալ գոլֆ և ճաշակել ֆանտաստիկ կերակուր: Ես նաև ծեր եմ. «Մանչեսթեր Յունայթեդ»-ն իմ վերջին աշխատանքն է: Ինձ պետք է ավելի շատ ժամանակ տրամադրել երեխաներին, թոռներին, կնոջը: Նրանք արժանի են դրան», – նշել է մարզիչը: