Ադրբեջանը սպառազինությունների 80 %-ը ձեռք է բերում Ռուսաստանից, իրավիճակը կտրուկ սրվել է. Ալեքսանդր Արզումանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության վեհաժողովի 15-րդ նիստում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և Ադրբեջանի պահվածքին անդրադարձավ «Ժառանգություն» խմբակցության դե յուրե պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

Նա նշեց, որ Ադրբեջանը շարունակում է հակադրվել Մինսկի խմբի համանախագահներին և մերժում է խնդրի խաղաղ լուծման տարբերակները:

«Վերջին մեկ տարում ադրբեջանական կողմը կտրուկ սրել է իրավիճակը: Այս քաղաքականությունը պատճառ է դարձել մեծ թվով զոհերի` հակամարտության բոլոր երեք կողմերի համար: Վերջին նման դեպքի ականատեսը մենք եղանք երեկ, երբ հայկական կողմն ունեցավ երեք զոհ և չորս վիրավոր», – նշեց նա:

Նրա խոսքով, այս ամենը պատճառ է դարձել, որ Մինսկի խմբի համանախագահները սկսեցին կտրուկ հայտարարություններ անել Ադրբեջանի դեմ: Պատգամավորի խոսքով, Ադրբեջանը շարունակում է հակաքարոզչություն տանել Հայաստանի դեմ և սպառնալ հարցը` ռազմական ճանապարհով լուծմամբ:

«Ադրբեջանն իր սպառազինությունների 80 տոկոսը ձեռք է բերում Ռուսաստանից, որը պարտավոր է ոչ մեկին զենք չվաճառել», – նշեց նա և հավելեց, որ լուծման միակ բանաձևն ունի Մինսկի խումբը:




Լրահոս