
Նվազագույնը 15 մարդ է զոհվել ու ավելի քան 150-ը վիրավորվել այն բանից հետո, երբ լոկոմոտիվն ու գնացքի երկու ուղևորատար վագոնները դուրս են եկել երկաթգծերից Հնդկաստանի հյուսիսում, գրում է International Business Times-ը:
Միջադեպը գրանցվել է Ութար Փրադեշ նահանգում: Ճեպընթացը Դեհրադունից Վարանասի է ուղևորվելիս եղել:
Հրատարակչության տվյալներով՝ վթարի պատճառ է դարձել արգելակների անսարքությունը: Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ:
Նահանգի կառավարությունը հայտարարել է զոհվածների հարազատներին 100 հազար ռուպի (շուրջ 1600 դոլար) , իսկ վիրավորների ընտանիքներին՝ 50 հազար ռուպի վճարելու մասին: