Դոլարի կտրուկ աճն ընդամենը դրա «հոգեվարքի ցնցումներն» է. Մաքս Կայզեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոլարին շուտափույտ անկում է սպասվում, իսկ կտրուկ աճը «հոգեվարքի ցնցումներ են», կարծում է հայտնի ամերիկացի տնտեսագետ Մաքս Կայզերը: Epoch Times-ին տված հարցազրույցում նա կարծիք  է հայտնել, որ շուտով դոլարային ֆինանսական համակարգին փոխարինելու կգա նոր համակարգ՝ առանց ամերիկյան գերիխանության:

«Երբ այս ամենն ավարտվի, Չինաստանը, Ռուսաստանը, Իրանն ու այլ պետություններն առևտուր կանեն ՝ չօգտագործելով ամերիկյան արտարժույթը: Այսպիսով,-պարզաբանում է տնտեսագետը,- մենք կապրենք մի աշխարհում, որտեղ դոլարն այլևս չի լինի համաշխարհային պահուստային արտարժույթ: Այն բազմաբևեռ արժութային աշխարհ կլինի»:

Սակայն Կայզերը նշում է, որ դոլարի անկումը չի նշանակի, որ դրան որպես միջազգային պահուստային արտարժույթ փոխարինելու կգա չինական յուանը:

Տնտեսագետը համոզված է, որ համաշխարհային ֆինանսական առաջատար կդառնա այն երկիրը, որը բոլորից արագ կանցնի իր արտարժույթի ոսկով ապահովմանը, քանի որ ոսկին, ըստ նրա, դա հարստության պահպանման ամենաճիշտ տարբերակն է:




Լրահոս