ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ արտահերթ նիստին երեկ ներկա չէր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Վերջինիս մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ պատճառը եղել է Ծառուկյանի զբաղվածությունը. «Նույն ժամերին բավական երկար տեւել է ծանրամարտի ֆեդերացիայի նիստը, եւ որպես ՀԱՕԿ նախագահ՝ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է այդ նիստի աշխատանքներին: Այսինքն՝ ԱԺ նիստին չմասնակցելու պատճառը բացարձակապես կապված է եղել այս ամենի հետ, բայց դրանից առաջ՝ մինչեւ նիստի սկսվելը, տեղի է ունեցել խմբակցության նիստ, որտեղ քննարկվել են այն բոլոր հայտարարությունները, որոնք պետք է ֆրակցիայի պատգամավորները հնչեցնեին: Պարոն Ծառուկյանը հետո եւս տեղյակ է եղել քննարկումներին, նիստի ընթացքին եւ արդյունքներին»:




Լրահոս