Նավթի համաշխարհային գների անկումը Եվրասիական տնտեսական միության համար փորձություն է դարձել, հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Աստանայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ, հայտնում է «Новости-Казахстан» տեղեկատվական գործակալությունը:
«Ցավոք, մեր միության վրա մեծ փորձություններ են ընկել, քանի որ անկում են ապրել նավթի ու այլ ապրանքատեսակների արտահանման գները: Կարծում եմ՝ մենք գիտեինք, որ նման վտանգներ կլինեն. և´ գնային անհամաչափությունն է եղել, և´ անհանգստություններ»,- ասել է Նազարբաևը:
Վերջինս նշել է, որ այսօրվա հանդիպման ընթացքում կքննարկվեն իրադարձություններ, որոնք տեղի են ունենում տարածաշրջանում ու աշխարհում, ինչպես նաև այն հարցերը, թե «ինչպես կարող է Եվրասիական տնտեսական միությունը» դուրս գա ճգնաժամից: