Այսօր աշխարհն ականատես կլինի արեգակի լրիվ խավարման, որի ժամանակ Լուսինը կծածկի մեր լուսատուն: Այս մասին ասվում է առաջատար աստղադիտական համացանցային տեղեկատվական պորտալներում:
Նշվում է, որ հաջորդ անգամ նման հնարավորություն մարդկությանը կընձեռվի 2017-ի օգոստոսին:
Խավարումը սկսվել է Հյուսիսային Ատլանտիկայում մոտ 10:44-ի սահմաններում: Այնուհետև անցնելով Ֆարերյան կղզիներն ու Նորվեգիայի ծովը՝ Լուսնի ստվերը կհասնի Շպիցբերգենի արշիպելագ, իսկ այնուհետև դեպի հյուսիս՝ Հյուսիսային բևեռ: Խավարման առավելագույն կետը կլինի Նորվեգիայի ծովում՝ Իսլանդիայից արևելք:
Հայաստանում արևի խավարմանը մասնակիրորեն հնարավոր կլինի հետևել տեղի ժամանակով 13։34-ից: