
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները «դավաճանության» համար սպանել են իրենց 18 համախոհներին, գրում է Ֆարսը:
Զանգվածային սպանությունն իրականացվել է Քիրքուկ նահանգում: Ծայրահեղականները հաշվեհարդար են տեսել իրենց նախկին ընկերներից՝ նրանց բռնացնելով դավաճանության փորձում՝ բացահայտելով քրդական ջոկատներին ուղղված նրանց հաղորդագրությունները, որոնցում վերջիններս հայտնում են զենքը վայր դնելու ու հանձնվելու մտադրության մասին: Գործակալության տվյալներով՝ սպանվածներն արաբներ են եղել, ովքեր անդամակցել են ԻՊ այն բանից հետո, ինչ իրենց հողերն օկուպացվել են ջիհադիստների կողմից:
Ինչպես իր հերթին հայտնել է Press-TV-ն, ահաբեկիչների հանձնվելու բազմաթիվ դեպքեր են գրանցվել: Օրերս քրդական ջոկատներին են հանձնվել 10 ահաբեկիչներ: