
Քիչ առաջ Համալսարանական կլինիկա թիվ 1 հիվանդանոցից Ծերեթելի 6-րդ հիվանդանոց է տեղափոխվել 5-ամյա երեխա` ձեռքը մսաղացի մեջ: Թիվ 1 հիվանդանոցից Armlur.am-ին հայտնեցին, որ երեխայի ձեռքը չի հաջողվել սարքից հանել, և բժիշկները որոշել են երեխային այլ հիվանդանոց տեղափոխել: Երեխայի ինքնազգացողությունը եղել է նորմալ:
Սուրբ Աստվածամայր հիվանդանոցից Armlur.am-ին հայտնեցին, որ փոքրիկին տեղափոխել են վիրահատարան, այս պահին բժշկական համապատասխան միջամտություն է իրականացվում, որպեսզի կարողանան երեխայի ձեռքը դուրս բերել մսաղացից: