
«Ես չգիտեմ՝ կրակոցներ եղել են, թե ոչ, դա իրավապահները պետք է պարզեն»:
Գյումրու դեռեւս գործող քաղաքապետը ոչ միայն հայտնի աստվածապաշտ է, կուսակցական մեծ այր, այլ, փաստորեն, օրինապաշտ դառնալու ձգտումներ է ցուցաբերում: Ճիշտ է, վերջին աղմկահարույց պատմությունից հետո նա իր որդուց կարող էր ճշտել, թե Սպարտակը հերթական անգամ ինչու է «ապստամբել», բայց նույնիսկ ներընտանեկան խնդիրները Վարդան Ղուկասյանը փաստացի իրավապահներին է վստահել: Իսկ մինչ այդ Գյումրու բնակիչները ու հատկապես «Գծի հետեւ» կոչվող թաղամասում ապրողները կարող են Ղուկասյանի որդու քաջագործությունների մասին տեղեկացնել հայրիկին: Այդպես ե՛ւ օբյեկտիվ կլինի, ե՛ւ «անփորձանք»: