ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Երեկ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին հավաքվել էին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ, որպեսզի գոնե աշխատանքի գնալուց Սերժ Սարգսյանի հետ հանդիպեն ու ներկայացնեն իրենց խնդիրները: Բայց նրանց հույսերը չեն արդարացել: Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը, ինչպես ամեն օր, այնպես էլ երեկ անցել է առանց կանգնելու: Այսինքն՝ երկրի խնդիրների թիվ մեկ պատասխանատուին ո՛չ հետաքրքրում, առավել եւս ո՛չ էլ անհանգստացնում են ժողովրդին հուզող խնդիրները, եւ նա չի էլ ցանկանում, գոնե ձեւական, հանդիպել նրանց հետ: Կամ էլ Սերժ Սարգսյանը, ինչպես միշտ, ասելիք չունի:

 

 

 

 
ՀԱՐՑ. Կխնդրեի պարզաբանել՝ անհատական բնակելի տները համարվո՞ւմ են գույքահարկով հարկվող օբյեկտ, եւ, ընդհանրապես, օրենքով ո՞ր շենքերն ու շինություններն են համարվում գույքահարկով հարկվող օբյեկտներ:

Արթուր Հարությունյան (33 տարեկան, բանվոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի՝ գույքահարկով հարկվող օբյեկտ են համարվում.
ա) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները.
բ) բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքները (նկուղ, կիսանկուղ, բացվածք, ձեղնահարկ, վերնահարկ եւ այլն).
գ) անհատական բնակելի տները, այգետնակները (ամառանոցները) եւ դրանց կից օժանդակ շինությունները.
դ) առանձին կանգնած ավտոտնակները.
ե) հասարակական նշանակության շինությունները.
զ) արտադրական նշանակության շինությունները.
է) սեփականության կամ հողoգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը եւ շինությունները, այդ թվում` բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները:

ՀՀ կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք նաեւ, որ գույքահարկ վճարողներին արտոնություններ տրամադրելու իրավունք ունի նաեւ համայնքի ավագանին՝ տվյալ տարվա համար գույքահարկի գծով համայնքի բյուջեում հաստատված եկամուտների 10 տոկոսի չափով: Գույքահարկի այլ արտոնություններ կարող են սահմանվել առանձին օրենքներով:

 

 

 
ՀԱՐՑ. Կխնդրեի պարզաբանեք՝ օտարերկրյա քաղաքացու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ամուսնությունը սահմանված 10-օրյա ժամկետից շուտ գրանցելու համար որքա՞ն գումար պետք է վճարել, եւ, ընդհանրապես, օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության գրանցման համար որքա՞ն է կազմում պետական տուրքի դրույքաչափը:

Նարինե Բադալյան (29 տարեկան, աստվածաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Օտարերկրացու մասնկացությամբ ամուսնության գրանցման համար գանձվում է պետական տուրք` 1000 ՀՀ դրամի չափով:
Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միմյանց կամ ՀՀ քաղաքացիների հետ ամուսնությունը սահմանված 10-օրյա ժամկետից շուտ գրանցելու ցանկության դեպքում, բացի պետական տուրքից, վճարվում է Կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումարը հետեւյալ չափերով՝
l երկու աշխատանքային օրվա ընթացքում գրանցելու համար՝ 150.000 ՀՀ դրամ.
l հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրանցելու համար՝ 120.000 ՀՀ դրամ.
l յոթ աշխատանքային օրվա ընթացքում գրանցելու համար՝ 90.000 ՀՀ դրամ:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2014թ. ընթացքում գրանցվել է 18.907 ամուսնություն, իսկ ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից ակտային գրանցումների եւ դրանց հետ կապված գործառույթների համար 2014թ. գանձվել է 232.635.000 ՀՀ դրամի պետական տուրք: Ամուսնության գրանցման համար օրենքով սահմանված պետական տուրքերը կարծես թե նվազեցրին այս ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը, թեեւ դրանք ամբողջովին բացառել, իհարկե, հնարավոր չէ:




Լրահոս