ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բավականին տեղեր մենք գյուղապետի թեկնածուներ ունենք, սակայն այդ գյուղերում հիմա ընտրություններ չեն»:

Հեղինե Բիշարյան «Իրավունք»

Տարօրինակ իրավիճակ է. օրեր առաջ «Օրինաց երկիր»-ը հայտարարել էր, թե առաջիկա կիրակի եւ սեպտեմբերի 23-ին կայանալիք ընտրություններում նույնպես ինքը գրեթե ամենուր գյուղապետի թեկնածուներ է առաջադրել, սակայն նրանք այդպես էլ կուսակցության անունից հանդես չեն գալիս: Այստեղ գործում է այս կուսակցությանը բնորոշ ձեռագիրը: Եթե օրինացերկրականները հաղթեն, ապա այդ մասին կհայտարարվի, եթե ոչ՝ կլռեն, կանցնի կգնա: Ամեն դեպքում, մինչ քվեարկությունը բոլորովին այլ սցենար է գործում, ու պարզվում է, որ ՕԵԿ-ը թեկնածուներ ունի այնտեղ, որտեղ ընտրություններ չկան:




Լրահոս