
«Գյումրին խուլիգաններով չէ, որ Գյումրի է»:
Զարմանալի է, բայց փաստ, որ գյումրեցի Սուքիաս Ավետիսյանը կարծես թե չեղած պիտակն է ուզում մաքրել հարազատ քաղաքի վրայից: Հետաքրքիր է՝ ով է ասել, որ Գյումրին խուլիգաններով է Գյումրի: Պարզապես տարիներ շարունակ մեծ ու փոքր գյումրեցիները պնդել են, որ խուլիգաններն իշխում են «հայրաքաղաքում»: Եթե մինչ օրս ՀՀԿ-ական պատգամավորը չի նկատել այդ իրողությունը, ուրեմն հաստատ իր մեղքն է: Ավելին, եթե պատգամավորը ժամանակին կատարեր իր ուղղակի պարտականությունները՝ հասարակական կարծիքին ականջալուր լինելու եւ տեղ հասցնելու մասով, ապա Գյումրին այս օրը չէր ընկնի: Փոխարենը Սուքիասյանը սերտաճել էր Վարդանիկի հետ: