«Փաստաբանին փորձում են լռեցնել. քրեական գործ են սարքում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը Սյունիք գյուղի բնակիչներից հաղորդագրություն է ստացել փաստաբան Արշավիր Խալափյանի գործունեության վերաբերյալ:

«Մենք Սյունիքի մարզի Սյունիք գյուղի ներքոստորագրյալ բնակիչներս հայտարարում ենք այն մասին, որ փաստաբան Արշավիր Խալափյանին ցանկանում են քրեական պատասխանատվության ենթարկել այն բանի համար, որ նա դատական և արտադատական եղանակով ավելի քան 10 գործերով կազմակերպում է մեր և մեր մերձավորների իրավունքների պաշտպանությունը:

Տեսնելով, որ չեն կարողանում լռեցնել մեր փաստաբանին՝ նրա դեմ արհեստական գործ են սարքել և ցանկանում են նրան ազատազրկել՝ մեզ զրկելով արդյունավետ պաշտպանության իրավունքից: Ոստիկանությունը, քննիչները, դատախազությունն ու դատարանը պետք է բավարար կամք և վճռականություն ունենան Սյունիք գյուղում գոյություն ունեցող և մեր կողմից բարձրացված հարցերին արդար լուծում տալու, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության ու ՀՀ վարչական, ՀՀ վերաքննիչ վարչական, քրեական, քաղաքացիական, ՀՀ վճռաբեկ դատարաններում քննվող քաղաքացիական, քրեական և վարչական տարբեր գործերով արդար դատաքննություն իրականացնելու համար:

Մենք գոհ ենք փաստաբան Արշավիր Խալափյանի աշխատանքից, ցանկանում ենք, որ նա շարունակի մեր իրավունքների պաշտպանությունը և կոչ ենք անում Սյունիքի մարզի դատախազությանը և Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին դադարեցնել մեր փաստաբանի դեմ սկսված քրեական հետապնդումը:

1. Էդիկ Կարապետյան
2. Հենրիկո Մարգարյան
3. Աշոտ Ղուկասյան
4. Հենրիկ Ավագյան
5. Մարտին Մարտիրոսյան»,-նշվում է հաղորդագրությունում:




Լրահոս