Մարտի 20-ի արևի խավարումն իր արտացոլումն է ստացել աշխարհի տարբեր ծայրերից լուսանկարիչների լուսանկարներում:
Արևի խավարումը կարելի էր նկատել Երկիր մոլորակի տարբեր անկյուններում, այդ թվում նաև Հայաստանում:
Ւնչպես արդեն տեղեկացրել էինք, խավարումը սկսվել էր Հյուսիսային Ատլանտիկայում մոտ 10:44-ի սահմաններում: Այնուհետև անցնելով Ֆարերյան կղզիներն ու Նորվեգիայի ծովը՝ Լուսնի ստվերը հասել էր Շպիցբերգենի արշիպելագ, իսկ այնուհետև դեպի հյուսիս՝ Հյուսիսային բևեռ: Խավարման առավելագույն կետը եղել է Նորվեգիայի ծովում՝ Իսլանդիայից արևելք: Արևի խավարումը նկատվել է նաև Հայաստանի տարածքից: