ԱՆՕՐԻՆԱԿԱ՞Ն Է ՇՆՈՐՀԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իր պաշտոնավարման 13 տարիների ընթացքում Հայաստանի «ամենաերկարակյաց» մարզպետ Արմեն Ղուլարյանը տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, մարզում եկեղեցի կառուցած գործարարների շնորհել է «Պատվավոր տավուշցու» կոչում: «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին հղում անելով՝ մարզպետարան էինք դիմել՝ խնդրելով տրամադրել «Պատվավոր տավուշցիների» ցանկը եւ հայտնել, թե նրանցից որն ինչ արժանիքների համար է ստացել այդ կոչումը: Մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը (մարզպետ Արմեն Ղուլարյանը գտնվում էր արձակուրդում) հայտնել է, որ առաջիկայում մարզպետարանի ինտերնետային կայքում կտեղադրվի «Պատվավոր տավուշցի» կոչման արժանացած անձանց մասին տեղեկատվություն: Այս պատասխանից հասկանալի չէ, թե  երբ է  տեղադրվելու: Մի՞թե  ցուցակն այդքան մեծ է, որ մարզպետարանը չի կարողացել 5 օրվա ընթացքում կազմել այն, կամ գուցե գաղտնի՞ք է:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս