
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին` Թուրինի «Յուվենտուս»-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման ժամանակ:
«Այժմ մենք ունենք մեր յուրաքանչյուր ֆուտբոլիստի կարիքը: Այս մրցաշրջանում Հենրիխը բախվեց դժվարությունների: Այո, «Յուվենտուսի» հետ հանդիպումը նա չանցկացրեց ամենաբարձր մակարդակով, բայց նույնը կարող եմ ասել նաև մյուս ֆուտբոլիստների մասին»,- նշել է նա: