
Շվեդ սուրդոթարգմանիչ (ժեստերի լեզվի թարգմանիչ) Թոմի Քրենգը, ով խուլ ու համրերի համար «պարել» է «Եվրատեսելի» շվեդական ընտրական փուլի երգերը SVT հեռուստաալիքի եթերից, դարձել է համացանցայի աստղ:
Այդ հեռարձակման ձայնագրություններն արագորեն տարածվել են համացանցում՝ հավաքելով միլիոնավոր դիտումներ ինչպես սոցկայքերում, այնպես էլ YouTube-ում: Որոշ օգտատերեր նաև խնդրել են Շվեդիային սուրդոթարգմանչին ուղարկել մայիս ամսին Վիեննայում կայանալիք «Եվրատեսելի» երգի մրցույթի եզրափակիչ փուլում ելույթ ունենալու: