ՀԱՐՑ. Եթե գրանցված աշխատողը հղիության եւ ծննդաբերության արձակուրդ է վերցնում, այդ ընթացքում որքա՞ն գումար է ստանում, եւ ինչպե՞ս է որոշվում այդ գումարի չափը: Եւ եթե արձակուրդի ժամկետը լրանալուց հետո որոշ հանգամանքների բերումով նա չի կարողանում վերադառնալ աշխատանքի, նրա նկատմամբ որեւէ տույժ կիրառվո՞ւմ է, թե՞ ոչ:
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը նախորդ համարում) Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների փոխարեն, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, հաշվի է առնվում մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող՝ համապատասխան թվով հերթական օրացուցային ամիսների համար վճարված եկամուտը: Ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի՝ տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը 12 ամսից պակաս լինելու դեպքում վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաեւ հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի՝ մինչեւ տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի 1 ամսվա համար կարող է հաշվառվել 1 գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը:
Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի՝ երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչեւ երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողն այն կարող է ստանալ արտահերթ: Արձակուրդի ընթացքում պահպանվում է աշխատողի աշխատատեղը (պաշտոնը):
Մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողն ունի մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք՝ համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի:
նախարարության աշխատանքի եւ
զբաղվածության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարծում ենք՝ ներկայացված պատասխանը լիարժեք է եւ նշված խնդրի առաջ հայտնված մարդկանց որոշակի պատկերացում կտա իրենց անելիքի վերաբերյալ: