ՀԱՐՑ. Հայաստանից ինքնաթիռով մեկնող քաղաքացին քանի՞ գրամ ոսկի կարող է իր հետ տեղափոխել: Տեղափոխվող զարդերի հայտարարագրումը պարտադի՞ր է, եւ արդյոք երբեւէ հայրենիք վերադառնալու կամ Հայաստան այցելելու դեպքում քաղաքացին պարտավոր է պատասխանատվություն կրել, եթե նա ճիշտ այն զարդերը կամ համարժեք գնի ու ծավալի այլ թանկարժեք զարդեր նորից Հայաստան չբերի:
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարության 21.11.2003թ. «Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններով մեկնող եւ ժամանող ուղեկցվող բեռների մաքսային հսկողության իրականացման ժամանակ երկուղային համակարգի կիրառման կարգի մասին» N1927-Ն որոշման 11-րդ կետի համաձայն՝ մասնավորապես «ՀՀ միջազգային օդանավակայաններով մեկնող եւ տարանցիկ ուղեւորվող ֆիզիկական անձինք մաքսային սահմանը հատում են առանց մաքսային հայտարարագիր լրացնելու՝ բացառությամբ այն դեպքերի, երբ՝
ա) մաքսային սահմանով տեղափոխում են ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված այնպիսի ապրանքներ, որոնց՝ մաքսային սահմանով տեղափոխումը ենթակա է ոչ սակագնային կարգավորման,
բ) ֆիզիկական անձի կողմից վերաարտահանվում են նախկինում «Ժամանակավոր ներմուծում» կամ «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» ռեժիմով ՀՀ ներմուծված ապրանքներ,
գ) ֆիզիկական անձը մաքսային հայտարարագիր ներկայացնելու ցանկություն է հայտնում,
դ) ֆիզիկական անձանց կողմից արտահանվում են 5 մլն դրամը գերազանցող վճարային արժեթղթեր»:
ՊԵԿ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ ՊԵԿ պատասխանը դեռեւս չի հասել թանկարժեք մետաղների արտահանման հարցին, սակայն կարելի է ենթադրել, որ փոքր քանակությամբ ոսկի կարելի է արտահանել: