
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան հայտնել է, թե ինչ ակնկալիքներ ունի Պրեմիեր լիգայի հաջորդ խաղերից:
«Հասկանում ենք, որ մեզ մի քանի առանցքային նշանակություն ունեցող խաղեր են սպասվում: Ամեն ինչ գիտենք մեր առաջիկա մրցակիցների մասին և անընդհատ մտածում ենք այդ հանդիպումների մասին:
Ակումբում բոլորը վստահ են, որ կլինենք լավագույն քառյակում և Չեմպիոնների լիգա կվերադառնանք, դրա համար էլ մենք պայքարում ենք» – նշել է Դի Մարիան: