Հրապարակ. Ռուբեն Հայրապետյանը փոշմանե՞լ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ նորից արդիական էր Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի` մանդատը վայր դնել-չդնելու թեման: Չնայած մանդատից հրաժարվելու դիմումն Աժ-ում ընթերցվել է սեպտեմբերի 5-ի նիստում, սակայն, ըստ Աժ կանոնակարգի, Հայրապետյանը 15 օրվա ընթացքում կարող է այն հետ վերցնել: Նրա հայտնի հարցազրույցը տպավորություն էր առաջացրել, թե փոշմանել է: Երեկ անգամ որոշ ՀՀԿ-ականներ “Հրապարակի” լրագրողի հետ զրույցում դա չեն բացառել:”Ասում են, ասում են”, – մասնավորապես այսպես է արձագանքել ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` հավելելով. “Բոլոր տիպի խոսակցություններ կան, բայց քանի որ հաստատուն ինֆորմացիա չկա, որևէ մեկնաբանություն չունեմ”:




Լրահոս