Չորրորդ ինքնիշխանություն. Ասողը Ֆլեշ Բարսե՞ղն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քաղաքական դաշտում պտտվող լուրերի համաձայն, երեկ ՀՀ թաքնված “ղեկավար” անձանցից մեկը` հայտնի գործարար Բարսեդ Բեգլարյանը` Ֆլեշ Բարսեղը, առանձնազրույց է ունեցել ՀՀ վարչապետի թիմակից պատգամավորների հետ ու ասել, որ ժամանակավորապես դադարեցվում է ՀՀԿ-ԲՀԿ “մենամարտը”: Ըստ որոշ լուրերի, Ֆլեշ Բարսեղը պատգամավորական հատվածի իր վստահելներին հավաստիացրել է, որ շատ կարճ ժամանակում քաղաքական դաշտի կնճռոտ խնդիրները կհարթվեն, և որ կլինեն այնպիսի կադրային տեղաշարժեր, որ որևէ մեկի մտքով անգամ չի կարող անցնել: Իսկ երբ զրույցի մասնակիցները փորձել են հստակեցնել, թե կլինի՞ արդյոք վարչապետի փոփոխություն թե ոչ, և թե ինչքանով են լուրջ այն խոսակցությունները, որ մոտ ապագայում հնարավոր է փոփոխություններ լինեն նաև Աժ ղեկավար կազմում: Ըստ նույն լուրերի, Ֆլեշ Բարսեղը պատասխանել է, թե.”Վարչապետը կմնա իր տեղում, իսկ մյուսների մասով խորհուրդ կտամ ժամանակից առաջ չընկնել”:
Ստացվում է Էս երկրում բոլորը “ասող” են, իսկ հետաքրքիր է, տվյալ դեպքում կա՞ որևէ մեկը, որ կարող է Ֆլեշ Բարսեղի “թանին թթու” ասել: Դժվար թե: Այլապես դժվար թե երկրի բարձրագույն պաշտոնները “դուրս գրվեն” Ֆլեշ Բարսեղի “դաբրոներից” հետո միայն:




Լրահոս