Ինչպես է 5-ամյա երեխայի ձեռքը «հայտնվել» մսաղացում. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ համալսարանական կլինիկա թիվ 1 հիվանդանոցից Սուրբ Աստվածամայր հիվանդանոց է տեղափոխվել 5-ամյա երեխա` ձեռքը մսաղացի մեջ:

Հիվանդանոցից Armlur.am-ին հայտնեցին, որ փոքրիկին տեղափոխել են վիրահատարան, այս պահին բժշկական համապատասխան միջամտություն է իրականացվում, որպեսզի կարողանան երեխայի ձեռքը դուրս բերել մսաղացից:

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ փոքրիկն Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ է, ընտանիքի 2 երկրորդ երեխան: Armlur.am-ին Քուչակի համայնքապետ Հովիկ Ամիրյանը հայտնեց, որ իր հետ զրույցում երեխայի տատիկը հայտնել է, որ անզգուշության հետևանքով է երեխայի ձեռքը հայտնվել միս աղալու սարքի մեջ:

«Իմ իմանալով` էլեկտրական սարք է եղել: Մայրը միս աղալիս է եղել, մի պահ դուրս է եկել խոհանոցից, երեխան մոտեցել ու ձեռքը մեջն է դրել: Երիտասարդ ընտանիք է, երեք երեխա ունեն, միջնեկն այդ փոքրիկն է: Տեսնենք` վիրահատությունից հետո ինչ կլինի»,- հայտնեց գյուղապետը:

Վերջինիս խոսքով` դեպքից անմիջապես հետո երեխային Երևան են տեղափոխել:




Լրահոս