ՏԻՄ ընտրությունների ընթացքում մի շարք բացասական երևույթներ են ի հայտ եկել մարզերում: Մայրաքաղաքային մամուլից հեռու համայնքներում, որտեղ նախընտրական քարոզչության փորձ և մամուլի մասին պատկերացումներ չունեն, թեկնածուները խարդախների զոհն են դառնում: Դրանք հանդիպում են համայնքապետի թեկնածուին և ներկայանում են, ասենք, “Գյուղ” թերթի ներկայացուցիչ ու առաջարկում հարցազրույց անել նրա հետ, բնականաբար` վճարովի: Գումարների չափերը տարբեր են` կախված գյուղի բարեկեցության աստիճանից և թեկնածուի հնարավորություններից: Թեկնածուներն էլ ընկնում են այս “թակարդը”: Արդյունքում` ստանում են 4 էջանոց, քսերոքս արած ինչ-որ թերթիկ` 100 օրինակով, որի վրա գրված է` “Գյուղ”, և որտեղ տեղադրված է հարցազրույցը:
Հրապարակ. Խարդախ լրագրողներ գյուղերում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ