«Ժառանգություն»-ն այսօր Ազատության հրապարակում էր. կուսակցությունում լարվածություն չկա՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր  «Ժառանգություն» կուսակցության անդամներ Դավիթ Սանասարյանը, Զարուհի Փոստանջյանը և Արմեն Մարտիրոսյանը եկել էին Ազատության հրապարակում հրավիրված հավաք-ասուլիսին: Չնայած, որ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվում է ԱՄՆ-ում, բայց կուսակցության անդամները տեղում էին:

Լրագրողները Զ. Փոստանջյանից հետաքրքրվեցին, թե  շարունակվո՞ւմ են կուսացությունում առկա հակասությունները՝ իր, Արմեն Մարտիրոսյանի և Ռուբեն Հակոբյանի միջև: Նախ Զ. Փոստանջյանը  հրաժարվեց պատասխանել հարցին, ապա նշեց, որ իրենք լարվածություն երբեք չեն էլ ունեցել.«Ունեցել ենք քննադատություն, որը, կարող եմ ասել, պնդում եմ, մնում է օրակարգում, բայց լարվածություն չունենք»:

Կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանն էլ ավելացրեց, որ ՀՀ-ում չկա «Ժառանգություն» կուսակցության ներքին խնդիր: «Ժառանգություն»-ում, ինչպես և ցանկացած ընտանիքում և կուսակցությունում, խնդիրներ լինում են, կարող է մի քիչ ավելի սուր լինի, ավելի թույլ լինի,  բայց դա չէ խնդիրը, դրանք հարթվող խնդիրներ են»,- նշեց նա:




Լրահոս