Հանրապետությունում սպասվում է անձրեվ եվ ամպրոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 11-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, սեպտեմբերի 12-ին առավելապես արեւելյան շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, իսկ առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Այս մասին  հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Սեպտեմբերի 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արեւելյան շրջաններում կլինի  3-8մ/վրկ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-ին կնվազի 1-3, սեպտեմբերի 13-15-ը կբարձրանա 4-5, արեւելյան շրջաններում` 8-10 աստիճանով: Երեւանում սեպտեմբերի 11-ին, 12-ի գիշերը սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Իսկ սեպտեմբերի 12-ի ցերեկը, սեպտեմբերի 13-15 -ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:




Լրահոս