Պայթել է գազի բալոնը. Տանտիրուհուն տեղափոխել են հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 11-ին, ժամը 10.00-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 27 շենքում 3 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկումով: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է 3կգ-ոց գազի բալոն: 54-ամյա Անահիտ Հովհաննիսյանը հոսպիտալացվել է ճառագայթային բժշկության եւ այրվածքաբանության կենտրոն:




Լրահոս