Բնապահպանական տեսչությունը խախտումներ է հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 03.09-07.09.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է  1.18մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 15 որոշում եւ հաշվարկվել 4.21մլն.դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Ջրերի պահպանության ոլորտ
Ջրերի վերահսկողության  բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 86.7 հազ.դր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի արածեցման 3 գործով  կայացվել է  180.0հազ,դր ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 3 որոշում եւ հաշվարկվել է 49.0 հազ.դր բնությանը հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի  վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման 18 գործով  հաշվարկվել է 3496,5 հազ.դր  ընդհանուր գումարի բնությանը հասցված վնաս եւ կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում 50.0հազ.դր գումարով: Մնացած գործերի վարչական վարույթներն ընթացքի մեջ են:
Լոռու տարածքային բաժնի  վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման 4 գործով  կայացվել է վարչական տուգանքի 4 որոշում 200.0հազ.դր ընդհանուր գումարով եւ հաշվարկվել է 530.25 հազ.դր  ընդհանուր գումարի բնությանը հասցված վնաս:
Ապօրինի որս
Կենսաբազմազանության, հողերի, թափոնների եւ վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների  կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված   որսի  կանոնների խախտման համար  2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  300.0հազ.դր ընդհանուր գումարի   վարչական տուգանքի 2 որոշում եւ  հաշվարկվել է 8.0 հազ.դր  ընդհանուր գումարի բնությանը հասցված վնաս:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում 
Տավուշի տարածքային բաժնի   աշխատակիցների  կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր ընդհանուր  գումարի  վարչական տուգանքի 3 որոշում եւ հաշվարկվել է 39.36հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  
Հանքանյութի ապօրինի տեղափոխում 
Շիրակի տարածքային բաժնի  աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում արձանագրված առանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.73մլն.դր. գումար:




Լրահոս