«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եկող երկուշաբթի կմեկնարկի ՀՀ ԱԺ հերթական քառօրյան, որը շրջադարձային է լինելու դե ֆակտո մասնատված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության համար: Գագիկ Ծառուկյանի հրաժարականների շարանից հետո ԲՀԿ-ն հրաժարվելու է «այլընտրանքային» կուսակցության անհասկանալի ուղղվածությունից: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց որոշումը չի փոխվել, եւ առաջիկա քառօրյայի սկզբում ինքը կհայտարարի, որ ԲՀԿ խմբակցությունն ընդդիմություն է դառնում:
Իսկ քանի՞ պատգամավոր ունի ԲՀԿ-ն, եւ քանի՞սը կկիսեն ԲՀԿ-ի դիրքորոշումը: Մեր այս հարցին տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «ԲՀԿ խմբակցությունն այսօր պաշտոնապես ունի 33 պատգամավոր, սակայն նրանցից 11-ն արդեն հայտարարել են կուսակցությունից դուրս գալու մասին: Փաստաթղթի վրա նրանք ԲՀԿ խմբակցության անդամ են, փաստացի` ոչ»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երբ Զոհրաբյանը ԱԺ-ում հայտարարի ԲՀԿ-ի ընդդիմադիր դառնալու մասին, նրա նախկին կուսակիցներն իրենց հերթին կհայտարարեն, որ դա իրենց չի վերաբերում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: