Հայերը սկսել են ավելի շատ ալկոհոլ օգտագործել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2012 թ. առաջին կիսամյակում հայաստանցիները նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ 3.2 անգամ ավելի շատ օղի են օգտագործել, 40 %-ով պակաս գինի, կոնյակի սպառումը մնացել է նույն մակարդակին: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Ա. Հարությունյանի տեղեկացմամբ՝ 2012 թ. առաջին կիսամյակում Հայաստանն արտադրել է 5.3 մլն լիտր կոնյակ՝ 54%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահտվածում: Կոնյակի արտադրության մակարդակը 20%-ով գերազանցում է նախաճգնաժամային 2008 թ. մակարդակը: Նույն ժամանակահտվածում արտադրվել է 2.2 մլն լիտր գինի՝ մոտ 20%-ով ավելի, քան նախաճգնաժամաին 2008 թ., սակայն 33%-ով պակաս, քան անցած տարում էր:




Լրահոս