Այսօր լրանում է ԱՄՆ-ի պատմության ամենաահավոր ահաբեկչության 11-րդ տարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` սեպտեմբերի 11-ին, լրանում է ԱՄՆ-ի պատմության ամենաահավոր ահաբեկչության 11-րդ տարին: 2001 թվականի այս օրը “Ալ-Ղաիդա” ահաբեկչական խմբավորման անդամները առևանգեցին չորս մարդատար ինքնաթիռներ, որոնցից երկուսը ուղղություն վերցրեցին դեպի Նյու Յորքի հայտնի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկնաքերերը: Ահաբեկչությունների զոհ դարձան 2.974 մարդ, 24 մարդ համարվում են անհայտ կորած: Այս տարի, ինչպես և նախորդ տարիներին, ահաբեկչության զոհ դարձած մարդկանց հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ տեղի կունենան: ԱՄՆ նախագահը ընտանիքի հետ միասին առավոտյան մեկ րոպե լռությամբ կհարգի ահաբեկչության զոհերի հիշատակը:




Լրահոս