Հայաստանին «մոռանալը» բարեկամական քայլ էր ԵՏՄ-ի կողմից. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Աստանայում կայացել է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի գործընկեր Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների հետաձգված հանդիպումը, որի ընթացքում, ինչպես նախապես էր հայտարարվել, քննարկվել են ԵՏՄ-ին վերաբերող բազմաթիվ հարցեր: Առանց ԵՏՄ անդամ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի: Այդ բազմաթիվ հարցերից մեկը վերաբերել է նաև Հայաստանում մտահոգություններ առաջացրած միասնական արժույթի ստեղծման հեռանկարներին: Բայց, ի ուրախություն մեզ, Հայաստանի մասին մոռացել են նաև այդ հարցի քննարկման ժամանակ:

Մասնավորապես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե ժամանակն է, որպեսզի Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ձեռնամուխ լինեն արժութային միության ստեղծման մասին բանակցություններին: «Մենք գործընկերների հետ պայմանավորվել ենք շարունակել դրամավարկային քաղաքականությունը: Կարծում եմ, որ եկել է ժամանակը՝ խոսելու նաև հեռանկարում արժութային միության ձևավորման հնարավորության մասին»,- ասել է Պուտինը:

Եվ կրկին՝ ոչ մի խոսք Հայաստանի մասին: Այն դեպքում, երբ միասնական արժութային միություն նախատեսվում էր ստեղծել ԵՏՄ-ի շրջանակներում՝ ոչ թե այսքան շուտ, այլ՝ առնվազն տասը տարի հետո»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս