Սուրճը կարող է օգնել մկանային ցավի դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նորվեգայի պետական համալսարանի գիտնականները պարզել են, որ մեկ բաժակ սուրճը թեթևացնում է ֆիզիկական ցավը: Այս ենթադրությունները հիմնված են 48 կամավորների փորձի հիման վրա Փորձերն ամեն օր անցկացվում էին համակարգչի էկրանների առաջ առանց ընդմիջման երկժամյա աշխատանքից հետո, և աշխատանքի ընթացքում օգտագործվում էր միայն մկնիկը:
Գիտնականները նշում են, որ այդպիսի աշխատանքը սովորաբար հանգեցնում է վզի և ուսերի մասում ցավի առաջացման: Վերլուծելով արդյունքները՝ փորձագետները եզրակացրին, որ մինչ աշխատանքի անցնելը սուրճ խմող 19 մարդ համակարգչի առաջ երկու ժամվա ընթացքում չի զգացել ոչ մի ցավ՝ ի տարբերություն այն 29 կամավորների, ովքեր չէին օգտագործել սուրճ: Ավելի վաղ գերմանացի գիտնականները անցկացրել են հետազոտություններ, որոնց արդյունքները ցույց են տվել, որ սուրճի սիրահարներին չի սպառնում սրտի, քաղցկեղի և 2-դ տիպի դիաբետի հիվանդություն:




Լրահոս