Հարսնաքարի գործով դատական առաջին նիստը` սեպտեմբերի 13-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, սեպտեմբերի 13-ին կսկսվի “Հարսնաքար” ռեստորանային համալիրում հունիսի 17-ի ծեծկռտուքի գործով դատավարությունը:Այս մասին հայտնում է “Փաստինֆո” լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը և Նորայր Հայրապետյանը մեղադրվում են Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի ենթարկելու մեջ: Ընդ որում, Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է նրա մահը, իսկ Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել: Ծեծկռտուքի հնարավոր այլ մասնակիցների հայտնաբերելու նպատակով գործից անջատված մասով նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս