
Բանտարկության մեջ գտնվող «Քրդական աշխատավորական կուսակցության» ապստամբ խմբերի առաջնորդ Աբդուլլա Օջալանը պատրաստ է այսօր ներկայացնել Թուրքիայի կառավարության հետ հակամարտության խաղաղ կարգավորման իր ծրագիրը:
Հինգշաբթի օրը Օջալանին բանտում տեսակցության էին գնացել խորհրդականները, ովքեր աջակցում են քրդերի իրավունքների համար պայքարին, հենց նրանք էլ Օջալանի առաջարկները կհրապարակեն:
Հավելենք, որ «Քրդական աշխատավորական կուսակցության» ու թուրք զինվորականների միջև 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է շուրջ 40 հազար մարդ: