Այսօր մարտի 22-ն է, տարվա 80-րդ օրը: Տարվա ավարտին մնում է 285 օր։ Ներկայացնում ենք տարբեր տարիներին այս օր տեղի ունեցած ուշագրավ իրադարձությունները: Եվ այսպես` 1920 թվականի մարտի 22-ից սկսվեցին Շուշիի ջարդերը:
Մարտի 22-26-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի Հանրապետության բանակի, նրա կողմից աջակցություն ստացող Արցախում բնակվող թուրքերի (թաթարների) և քրդական առանձին խմբավորումների կողմից իրականացվեց Շուշի քաղաքի հայ ազգաբնակչության կոտորած, տեղահանություն, գույքի և անձնական ունեցվածքի ոչնչացում և թալան:
Հայ ազգի նկատմամբ իրականացված ոճրագործության հետևանքով Արցախի հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնը հայաթափվեց և ոչնչացվեց, ավելի քան 20.000 հայ սպանվեց։
1877 թվականի այս օրը մայրաքաղաք Երևանին տրվեց քաղաքի կարգավիճակ:
1905 թվականի մարտի 22-ին է ծնվել ռումինացի, բայց արմատներով հայ դաշնակահար, կոմպոզիտոր, բանաստեղծ Վիրջիլ Գեորգիուն:
Այս օրն է ծնվել ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Մարտին Միքայելյանը: