«ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցությունը քայլ է դեպի բաց տնտեսություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցումը բնական ու հիմնարար քայլ է հանրապետության բաց տնտեսության կառուցման համար, կարծում է երկրի վարչապետ Ջոոմարտ Օտորբաևը:

«Մեր հիմնական առևտրատնտեսական գործընկերները պետք է էլ ավելի մոտ լինեն մեզ: Մենք բացում ենք մեր շուկան երկրում գործող ձեռնարկությունների համար բարձր գնողունակությամբ 170 միլիոն մարդու առջև: Այդ քայլը մեր երկրի ու տնտեսության զարգացման համար է»,- հայտարարել է վարչապետը օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու միջազգային կազմակերպությունների համար ընդունելության ժամանակ, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

Նա ընդգծել է, որ Ղրղզստանը 2010 թ-ին ընտրել է առաջընթացային զարգացման ճանապարհը ու կառավարությունը հաստատակամորեն մտադրված է շարժվել ժողովրդավարության զարգացման ու շուկայական տնտեսության ժամանակակից սկզբունքներով:




Լրահոս