
Այս գիշեր Հայաստանի Հանրապետության սահմանին համեմատաբար հանգիստ է եղել: Armlur.am-ին այս մասին հայտենց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հակառակորդի կողմից առանձին վայրերում կրակոցներ հնչել են, սակայն ոչ շատ:
Իսկ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը Armlur.am-ին հայտնեց, որ հակառակորդը որոշ տեղերում խախտել է հրադադարի ռեժիմը՝ տարբեր տեսակի զինատեսակներից կրակոցներ արձակելով հայ դիրքապահների ուղղությամբ: Հակառոկրդը կիրառել է նաև ականանետեր:
Զոհեր և վիրավորներ, բարեբախտաբար, չկան: