Գողոնը մասամբ առգրավեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 10-ին, ժամը 15.35-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել Գյումրիի 67-ամյա մի բնակչուհի եւ հայտնել, որ  սեպտեմբերի 9-ին, ժամը 18.00-ի սահմաններում, իր տան բակում նկատել է մի անծանոթ կնոջ, որն իր մահճակալի ծածկոցը ձեռքին դուրս է եկել տնից: Բնակչուհին վազել է նրա հետեւից եւ վերցրել ծածկոցը, իսկ երբ վերադարձել է տուն, նկատել է, որ պայուսակի միջից բացակայում է 34 հազար դրամը: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիշյալ գողությունը կատարել է 24-ամյա Ամալյա  Ա.-ն:
Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս