Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակի միջոցառումների շրջանակում ողջ աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում զանգերը ղողանջելու են Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ինչպես տեղեկացնում է «Ակօսը», բացառություն է կազմելու Պոլսո հայոց պատրիարքարանը, որը չի մասնակցելու այս նախաձեռնությանը:
Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նշել է, որ Ապրիլի 24-ին միջոցառում տեղի կունենալ, սակայն ապրիլի 23-ին զանգերը 100 անգամ չեն ղողանջի։ Հրատարակչությունը նշում է, որ մարտի 22-ին Ստամբուլի հայկական եկեղեցիներում Չանաքքալեի մարտերում զոհված հայ զինվորների համար հոգեհանգստյան պատարագ է մատուցելու։
Հավելենք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն բոլոր հայկական եկեղեցիներին հանձնարարել էր ապրիլի 23-ին պատարագ մատուցել՝ ի հիշատակ հավատքի և հայրենիքի համար զոհվածների։
Աշխարհի բոլոր եկեղեցիներում ապրիլի 23-ին՝ ժամը 19։15-ին, զանգերը ղողանջելու են 100 անգամ։