«Հիմնադիր խորհրդարանը» Գյումրիում հանրահավաք կանցկացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմնադիր խորհրդարանը» մարտի 28-ին, ժամը 16.00-ին  Գյումրիի Թատերական հրապարակում հանրահավաք կանցկացնի: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը:

Վերջինս նշեց, որ իրազեկումն ընդունված է քաղաքապետարանաի կողմից ի գիտություն և այդ օրը Ոստիկանությունը գոնե ֆորմալ առոմով պարտավոր է տղում լինել: Հնարավոր սադրանքների հետ կապված Վարուժան Ավետիսյանն ասաց` Ոստիկանությունն է պատասխան տալու բոլոր անօրինական գործողությունների համար:

«Ամբողջը կնկարահանվի, ուղից եթեր կլինի, ակնհայտ կլինի, եթե որևէ սադրանք տեղի ունենա: Ավտոերթի ժամանակ, երբ փորձում էին անհեթեթ պատճառաբանություններով խուսափել պատասխանատվությունից, հիմա դա չեն կարողանա: Նաև ենթադրում ենք, որ ռեժիմը որոշակի դասեր առած կլինի, չնայած, որ բարոյականություն չունի»,- ասաց նա:

Հանրահավաքի նպատակը, Ավետիսյանի խոսքով, հանրապետության երկրորդ քաղաքի բնակիչներին դեմ առ դեմ իրենց խոսքն ասելն է և իրենց համար բնավ կարևոր չէ հանրահավաքի մասնակիցների թիվը: «Հանրահավաքի մասնակիցների թվի առումով առհասարակ չենք մտահոգվում, որովհետև մարտի 28-ին չէ, որ հարց է լուծվելու: Ընդամենը, հարգելով Գյումրին` որպես երկրորդ քաղաք, նկատի ունենալով իր աշխարհաքաղաքական և սոցիալական առանաձնահատկությունները, մեր հայրենակիցներին անմիջապես մեր խոսքն ասելու նպատակով ենք գնում: Այլ նպատակ չկա»,- եզրափակեց իր խոսքը Վարուժան Ավետիսյանը:




Լրահոս