
Ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Գյումրի քաղաքի 16-ամյա բնակչուհի Լիլիթ Թոսունյանը, որը մարտի 2-ին տնից դուրս էր եկել և նրա գտնվելու վայրն անհայտ էր:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Սյունիքի մարզային վարչությունների և Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 20-ին, ժամը 20.40-ին, աղջիկը հայտնաբերվել է Սիսիան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկում և ներկայացվել Սիսիանի բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան Գյումրի տեղափոխելու ուղղությամբ: