Սոչիում ինքնասպան է եղել 20-ամյա Վլադիմիր Ավագյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Սոչիի կենտրոնում՝ Սվետլանովյան կամրջի վրա, զբոսաշրջիկների աչքի առաջ կյանքին վերջ է տվել Երիտասարդական խորհրդարանի պատգամավոր Վլադիմիր Ավագյանը”,- գրում է Life News-ը: Ըստ ականատեսների` երիտասարդը լավ հագնված է եղել, ունեցել է  անձը հաստատող փաստաթուղթ, հեռախոսն անընդհատ զանգել է, սակայն նա չի պատասխանել:  Երիտասարդին փորձել են կանգնեցնել անցորդները եւ տեղի բնակիչները, սակայն տղան անցել է կամուրջի  պատնեշը եւ ցած նետվել: Վլադիմիր Ավագյանը 20 տարեկան էր: Նախնական տվյալներով՝ ինքնասպանության պատճառն ընտանեկան անախորժությունն է: 




Լրահոս