“Վահե Ավետյան” քաղաքացիական նախաձեռնության անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը “Հայաստանի քաղաքական գործիչների պերճանքն ու թշվառությունը” խորագրի ներքո 8-9 հոդված է գրել Ռուբեն Հայարպետյանի վերջին հարցազրույցին վերաբերող եւ դեռ մի այդքան էլ կգրի: Այս մասին այսօր սեպտեմբերի 11-ին հրավիրված ասուլիսին ասաց “Վահե Ավետյան” քաղաքացիական նախաձեռնության անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը` առաջարկելով հոդվածներին ծանոթանալ ֆեյսբուքյան իր էջում:
“Ես գրել եմ, թե Ռուբեն Հայրապետյանի կողմից չհասկացած օլիգարխիան ինչ է նշանակում: Գրել եմ, որ կարծում եմ, որ պարոն Ռուբեն Հայրապետյանը նաեւ ստախոս է: Նա ասում է, որ իր տան դիմացի ակցիայով ահաբեկել են իր ընտանիքի անդամներին, բայց մի քիչ երկար ընթերցելով հարցազրույցը պարզում ենք, որ իր ընտանիքը այդ ժամանակ ապրել է Ֆուտբոլի ակադեմիայի հյուրանոցում: Այսինքն` սուտ է ասում”,- ընդգծեց Հրանուշ Խառատյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը` քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը զարմանում է, որ եթե Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցում հնչեցված մեղադրանքը անհիմն են, ինչո՞ւ մեղադրվողները չեն դիմում դատարան: “Ես ճիշտն ասած զարմանում եմ, որ շատ դեպքերում ինչո՞ւ մեղադրանքները չեն մտնում դատական ատյաններ: Ես գտնում եմ, որ եթե կա մեղադրանք կամ պետք է ապացուցվի կամ պետք է ինքը մեղավոր ճանաչվի, քանի որ անհիմն մեղադրանք է ներկայացրել: Մեկը ես “Հարսնաքարի” գործով բողոքի ակցիաներին մասնակցել եմ, բայց ինձ ոչ ոք չի ֆինանսավորել”,- ասաց Կարեն Քոչարյանը: