5-ամյա երեխայի՝ մսաղացի մեջ հայտնված մատները պահպանվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում: Գյուղի 5-ամյա աղջնակը ձեռքը մտցրել էր էլեկտրական մսաղացի մեջ, և նրան շտապ տեղափոխել էին Երևանի թիվ մեկ համալսարանական հիվանդանոց: Այստեղ, սակայն, փոքրիկին օգնություն ցուցաբերել չի հաջողվել, և նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Այստեղից Armlur.am-ին հայտնեցին, որ երեխայի ձեռքի վիրահատությունը բարեհաջող է անցել, կատարվել է անոթների միկրովիրաբուժական վերականգնում: ԲԿ-ի տնօրեն Նիկոլա Դալլաքյանի փոխանցմամբ, երեխայի մատները պահպանվել են, իսկ հետագա ընթացքը ցույց կտա հետվիրահատական շրջանը:

Երեխան ձեռքը կկարողանա օգտագործել, թե ոչ` դեռևս պարզ չէ: Անհայտ  է նաև՝ հետագայում վիրահատության կարիք կլինի արդյոք:




Լրահոս