
«Ռոմա» ֆուտբոլային ակումբի նախագահ Ջեյմս Պալոտան բանակցություններ է սկսել «Զենիթ»-ի նախկին գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետիի հետ: Նրանց հանդիպումը կայացել է Մայամիում:
Սպասվում է, որ ռուսական ակումբի նախկին գլխավոր մարզիչը մրցաշրջանի ավարտին իտալական ակումբում կփոխարինի Ռուդի Գարսիային: Սպալետին ռուսական ակումբը մարզել է 2009-2014թթ-ի, իսկ անցյալ տարվա մարտին դադարեցրել էր աշխատանքը, սակայն գործող պայմանագիրը շարունակել է գործել մինչ հունիս: