Որքան է կազմել միջին աշխատավարձը փետրվարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2015 թվականի փետրվարին կազմել է 174 450 դրամ: Այս ցուցանիշը 11 տոկոսով բարձր է 2014 թվականի փետրվարի ցուցանիշից։

Այս մասին Armlur.am-ը տեղեկանում է է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, որը հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները` 2015թ. մարտի 20-ի դրությամբ:

Պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 156 498 դրամ: Իսկ մասնավոր հատվածում միջին ամսական  աշխատավարձը կազմել է 200 273 դրամ, որը 7.4 տոկոսով ավելի է` քան նախորդ տարվա փետրվարին:




Լրահոս